Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խմբային քննարկում Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության վերաբերյալ

19.10.2016

 ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ այսօր <<Ապավեն համայնքներին>> հասարակական կազմակերպությունը Տավուշի մարզպետարանում իրականացրեց Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության վերաբերյալ խմբային քննարկում: Քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ, բուժհաստատությունների համապատասխան մասնագետներ: Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջությանն առնչվող հարցեր, խոսվեց այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են լինել վերարտադրողական առողջության հետ կապված: Հարց ու պատասխանի միջոցով <<Ապավեն համայնքներին>> ՀԿ-ի ներկայացուցիչներ Կարեն Սեդրակյանը և Արմեն Մանասյանը ծանոթացան նաև ներկաների իրազեկվածությանը և կատարեցին գիտելիքների գնահատում աղետների դեպքում <<Վերարտադրողական առողջության ոլորտում նվազագույն ծառայությունների փաթեթի>> վերաբերյալ, ինչպես նաև գնահատվեց բուժհաստատությունների պատրաստվածությունը աղետների դեպքում մայրական և նորածնային մահացության կանխարգելման նպատակով վերարտադրողական նվազագույն ծառայությունների կազմակերպման և տրամադրման համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56