Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական խորհրդակցությունում
26.09.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերն ու բաժինների վարիչները:
Մարզպետ Հովիկ Աբովյանն ըստ բնագավառների առանձին հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և լսեց նրանց բարձրացրած հարցերը: Մասնավորապես քննարկվեց համայնքներում սեփական բյուջեների կատարման ընթացքը, որի մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը տեղեկացրեց ՄԱԿ-ի ,, Համաշխարհային պարեն,, ծրագրի ընթաքի մասին: Սա այն ծրագիրն է, որի շրջանակներում մարզի դպրոցներում սնունդ է տրվում դպրոցների 1-4-րդ դասարանների երեխաներին: Ըստ ծրագրի նախատեսվում է նաև որոշակի դպրոցներում կատարել խոհանոցային հատվածի վերանորոգման և անհրաժեշտ սարքավորումներով հագեցման աշխատանքներ: Մարզպետ Հովիկ Աբովյանը նաև հանձնարարական տվեց համապատասխան վարչություններին՝ պատշաճ ձևով պատրաստվել առաջիկայում կայանալիք Հայ-ռուսական 5-րդ տարածաշրջանային համաժողովին ներկայանալու համար: