Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կոթիում անց է կացվել ,,Սահմանապահ Կոթի,, շախմատի հուշամրցաշար
26.09.2016

,,Սահմանապահ Կոթի,, զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին Կոթի գյուղում անց է կացվել ,,Սահմանապահ Կոթի,, շախմատի հուշամրցաշար: Մրցաշարին մասնակցել են Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի, Կոթիի, Երեխաների շախմատի ակադեմիայի, Ոսկեվանի և զինվորականներից կազմված թիմերը: Մրցումները վարել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Թիմային լարված պայքարի արդյունքում 1-ին տեղը գրավել է Կոթիի հավաքականը, 2-րդ տեղում էր Իջևանի թիմը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել են Նոյեմբերյանի շախմատիստները: Մրցանակակիրներին են հանձնվել դրամական պարգևներ, համապատասխան կարգի մեդալներ և դիպլոմներ, իսկ 1-ին տեղ գրաված թիմը պարգևատրվել է նաև փոխանցիկ գավաթով: