Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավոր նիստ և պարգևներ ՀՀ անկախության տոնի 25-ամյակի կապակցությամբ

21.09.2016

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ մարզի բոլոր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բազմամարդ դահլիճում բոլորին ողջունեց և շնորհավորանքի խոսքեր ասաց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա նշեց, որ հազարամյակների պատմություն ունեցող ողջ հայ ժողովուրդը այսօր անկախության իր 25-ամյա հոբելյանը տոնում է որպես կայացած պետության քաղաքացի: Մարզպետը խոսեց 25 տարիների ընթացքում մարզի ունեցած ձեռքբերումների մասին, նշեց անելիքները, որոնց լուծման ճանապարհով մեր երիտասարդ պետությունը հաստատակամորեն գնալու է: Տավուշցիների հետ տոնական ամբողջ օրն անցկացրել էր և հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Նա իր և հանրապետության ղեկավարության կողմից շնորհավորանքի խոսք ասաց տավուշցիներին: Պարոն Բադալյանը նաև պետական պարգևներ հանձնեց տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած, պետականաշինության գործում իրենց ավանդը ներդրած մի խումբ անձանց: Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց համերգային ծրագրով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56