Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական համերգ մշակույթի տան դալիճում

21.09.2016

 Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում տեղի ունեցավ նաև Իջևանի մշակույթի տանը, որին ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Միջոցառումն սկսվեց Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի օրհնանքի խոսքով, որից հետո Իջևանի քաղաքապետարանի պատվոգրեր հանձնվեցին ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ զինվորականների: Տոնական ծրագիրը հագեցած էր գեղարվեստական հարուստ համարներով: Ելույթ ունեցան Իջանի երաժշտական դպրոցի ժաղգործիքների համույթը, Իջևանի արվեստի դպրոցի ,,Փյունիկ,, և մշակույթի տան ,,Գարուն,, պարային համույթները: Օրվա տոնական տրամադրությունն ու ոգևորությունն այնքան մեծ էին, որ երգն ու պարը շարունակվեցին նաև մշակույթի տան բակում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16