Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Օքսֆամ կազմակերպության ներկայացուցիչներին
20.09.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Օքսֆամ կազմակերպության Մեծ Բրիտանիայի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Գոլդրինգին, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Թիմ Հոլմսին և հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանին: Հյուրերը ներկայացրին իրենց այցելության հիմնական նպատակները, նշելով, որ Օքսֆամը բավականին թվով ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզում և անհրաժեշտ էր դրանց ընթացքին ծանոթանալ տեղերում, մոտիկից: Նրանք ընդգծեցին, որ Տավուշի մարզպետարանը մեծ դերակատարություն և ներգրավվածություն ունի Օքսֆամ-Տավուշի մարզ համագործակցության մեջ, և իրենց համար կարևոր է կատարած աշխատանքներն ու հետագա անելիքները մեկ անգամ ևս համատեղ քննարկելը:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց Տավուշի մարզի համայնքներում ծրագրեր իրականացնելու համար, ներկայացնելով, որ մարզի գյուղատնտեսության ոլորտի առաջընթացի ապահովման նպատակով շեշտը դրվում է հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման վրա, իսկ Օքսֆամի կողմից իրականացվող ծրագրերը, հատկապես ջերմատների կառուցումը, հենց այդ համատեքստում են և բավականին արդյունավետ գործում են: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ջերմատնային տնտեսություններն ընդլայնելու, ինչպես նաև ստացված բերքը իրացնելու նպատակով վերամշակման հնարավորություններ ստեղծելու խնդիրները: