Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազատամուտի դպրոցի սանը հաղթել է մրցույթում

20.09.2016

  Այսօր Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցի հյուրն էին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները: Հանդիպման առիթը ստեղծել էր դպրոցի 4-րդ դասարանի սան Հարություն Սարիբեկյանը, ով հաղթող է ճանաչվել ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրում ընդգրկված երեխաների համար կազմակերպության կողմից հայտարարված նկարչության մրցույթում: Ողջունելով հյուրերին՝ դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանն այնուհետև համառոտ ներկայացրեց հաստատության ձեռքբերումները: Նշվեց, որ արդեն որերորդ անգամ կրթօջախի սաները հաղթող են ճանաչվում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից անցկացվող մրցույթներում: Այս անգամ մրցույթին մասնակցած 14 երկրների հազարից ավելի աշխատանքներից եզրափակիչ փուլ են դուրս եկել 70-ը, որոնցից էլ վերջնական հաշվով հաղթող են ճանաչվել 20-ը: Այդ 20 լավագույնների մեջ է ընդգրկված նաև Հարություն Սարիբեկյանի աշխատանքը: Հարությունը նկարում պատկերել է Մասիսը, իսկ նրա լանջին՝ հայկական եռագույնը:
  Նման մեծամասշտաբ մրցույթում հաղթելու համար շնորհավորեց և մրցույթի հաղթողի համար սահմանված մրցանակները՝ դրամական պարգևը և գրենական պիտույքների փաթեթը, հանդիսավոր պայմաններում Հարությունին հանձնեց ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Գրիգորի Գրիգորյանցը: Դպրոցական պարագաներ գնելու նպատակով դրամական պարգև հանձնվեց նաև Ազատամուտի դպրոցին: Նկարչության միջազգային մրցույթում հաղթած Հարությունին, ուսուցչուհի Անահիտ Եգանյանին ու դպրոցի տնօրինությանը շնորհավորեց ու նորանոր հաջողություններ մաղթեց նաև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 10:46:59