Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի չորրորդ փառատոնի կազմակերպմանն առնչվող հարցեր

15.09.2016

  Սեպտեմբերի 15-ին Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղալալ Լևոն Սարգսյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Աղայանին: Հանդիպմանը քննարկվեցին հանրակրթական դպրոցներում անցկացվող <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնի կազմակերպմանն առնչվող հարցեր: Փառատոնը կազմակերպվում է <<Ռուսաստանի հայերի միություն>> համառուսաստանյան հասարակական կազմակերպության և <<Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից: Փառատոնի կազմակերպմանն աջակցում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը` Ռուսաստանի Դաշնության <<Ռուսկի միր>> հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ: Վլադիմիր Աղայանը ներկայացրեց փառատոնի կանոնակարգը, նպատակներն ու խնդիրները, փուլերը: Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 20-ը մարզի դպրոցներում կանցկացվի փառատոնի դպրոցական փուլը, որի հաղթողները կմասնակցեն հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 10-ը անցկացվելիք մարզային փուլին: Իսկ մարզային փուլի հաղթողներն էլ արդեն կմասնակցեն եզրափակիչ` հանրապետական փուլին, որը տեղի կունենա մայրաքաղաք Երևանում ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը: Նշվեց, որ ծրագրի հաջող իրականացումը մարզում մեծապես պայմանավորված է մարզպետարանի աջակցությամբ: Որպես նորություն նշվեց, որ չորրորդ փառատոնը դուրս է եկել երգի մրցույթի շրջանակներից, և այս տարի փառատոնի շրջանակներում հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն նաև տարաբնույթ միջոցառումներ` ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի օրեր, ռուսաց լեզվով լավագույն շարադրության մրցույթ, ռուսաց լեզվի և գրականության լավագույն ուսուցչի մրցույթ: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից, ի դեմս Ռուսաստանի հայերի միության, շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Աղայանին փառատոնի կազմակերպման համար` կարևորելով միջոցառման դերը ռուսաց լեզվի իմացության խորացման, ռուսական մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացման, ռուսաց լեզվի մասսայականացման տեսանկյունից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16