Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում

14.09.2016

 Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ և Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի աջակցությամբ, Զբաղվածության կարգավորման 2016թ. պետական ծրագրի շրջանակներում, այսօր մարզկենտրոն Իջևանում կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառին ներկա էր Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 32 գործատու 60 առկա և 6 սպասվելիք թափուր աշխատատեղերով: Բացի ներկայացվող աշխատատեղերը, տոնավաճառի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև Տավուշի մարզի աշխատաշուկայի իրավիճակին, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցության ծրագրերին, որոնք աշխատանք գտնելու հնարավորություններ են ապահովում հատկապես աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար:
  Տեղեկացնենք, որ 2016 թ. օգոստոսի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը Իջևան քաղաքում կազմում է 2212: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 90 տոկոսը կամ 1990 մարդ: Գործազուրկ կանայք կազմում են գործազուրկների թվի 62.8 տոկոսը կամ 1313 կին: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում բուժքույրերը, տնտեսագետները, սպասարկման ոլորտի մասնագետները: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 151 աշխատանք փնտրող, որից 136-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձինք:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03