Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Տավուշի մարզպետարանում

14.09.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունել է <<Առաքելություն Արևելք>> դանիական բարեգործական կազմակերպության տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Սասկիա Դը Սմեթին, <<Առաքելություն Արևելք>> կազմակերպության Հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արմեն Բեժանյանին և <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանին: Սասկիա Դը Սմեթը ներկայացրել է Հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արմեն Բեժանյանին և հույս հայտնել, որ պարոն Բեժանյանը իր բոլոր հմտությունները և կարողությունները կօգտագործի համատեղ բոլոր ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու համար: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից ողջունել է հյուրերին, շնորհավորել Արմեն Բեժանյանին և վստահեցրել, որ հետագա համագործակցությունը կշարունակվի, և ծրագրերի իրականացման ողջ ընթացքում կցուցաբերվի համապատասխան աջակցություն: Հանդիպման ընթացքում <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը ներկայացրել է ներառական գաղափարների ներդրման ուղղությամբ Տավուշի մարզում իրականացված և իրականացվող ծրագրերի արդյունքները, ինչպես նաև ներկայումս իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա անելիքները: Հանդիպման ավարտին մարզպետի տեղակալը ծրագրերի վերաբերյալ ներկայացրել է համապատասխան առաջարկություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 10:46:59