Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նվերներ` սահմանամերձ համայնքների 1-ին դասարանցիներին
31.08.2016

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված` Տավուշի մարզի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 25 համայնքների հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիներին հաճելի անակնկալ է սպասվում սեպտեմբերի 1-ին: Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ <<Գագիկ Ծառուկյան>> բարեգործական հիմնադրամի կողմից վերոնշյալ համայնքների շուրջ 530 առաջին դասարանցիներ բարերարից նվեր կստանան դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: