Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագրի շրջանակներում իրականացվեց ֆոկուս խմբային ուսումնասիրություն

25.08.2016

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող <<Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ>> ՊՈԱԿ-ը <<Ժողովրդագրական քաղաքականության ազդեցությունների վերլուծություն և գնահատում>> ծրագրի շրջանակներում, պետական պատվերով, իրականացնում է <<Աջակցություն ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրին>> հետազոտությունը, որի նպատակն է ուսումնասիրել ՀՀ բնակչության շրջանում առկա բնակարանային կարիքները, վեր հանել եղած խնդիրները և նպաստել դրանց լուծման կառուցակարգերի մշակմանը: Հետազոտության շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Իջևան քաղաքում բնակարանային պահանջարկի բացահայտման վերաբերյալ ֆոկուս խմբային ուսումնասիրություն: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի վարչությունների աշխատակիցներ, համայնքների, սոցիալական աջակցության տարածքային գործակալության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը: Այնուհետև <<Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Անի Ասլանյանը և Լիլիթ Սիմոնյանը ներկայացրին հարցաթերթի բովանդակությունն ու ծանոթացրին նրա լրացման կարգի հետ: Հանդիպման մասնակիցները ներկայացրին նաև քննարկման հետ կապված իրենց նկատառումները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56