Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գիրքը նվիրված է Տավուշի մարզի մտավորականությանը
24.08.2016
Լույս է տեսել մեր հայրենակից Լավրենտի Միրզոյանի «Տավշո արմատներ» գիրք-հանրագիտարանը: Գիրքը նվիրված է Տավուշի մարզի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների մտավորականներին՝ գրողներին, դերասաններին, նկարիչներին, ճարտարապետներին, քանդակագործներին, լրագրողներին, բանասացներին, հրատարակիչներին, քաղաքագետ֊-հասարակագետներին, ճարտասաններին, ժողովրդական վարպետներին, կրթամարզական գործիչներին, նրանց, ովքեր Հայաստանի հյուսիսարևելյան չնաշխարհիկ բնօրրանները ճանաչելի են դարձրել ու այսօր էլ շարունակում են ճանաչելի դարձնել։ Գիրքը ընթերցողին է ներկայացնում Տավշո աշխարհի հոգեւոր գանձերը՝ պատմամշակութային հուշարձանները, մշակույթի առանձին ճյուղեր։ Գրական-մարզամշակութային եզակի այս հանրագիտարանը հասցեագրված է ընթերցողների լայն շրջանակներին: