Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում

17.08.2016

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականը:
 Բրիֆինգը բացեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Ողջունելով ներկաներին` մարզպետի տեղակալը նրանց մաղթեց արդյունավետ աշխատանքային օր: Այնուհետև ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվեցին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: Անդրադարձ եղավ սահմանամերձ համայնքներում բերքահավաքի անվտանգ կազմակերպման խնդիրներին: Բրիֆինգին հաջորդել է մշտադիտարկումը սահմանին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:39:01