Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամառային հանգստից վերադարձավ դպրոցականների վերջին հերթափոխը

16.08.2016

  Այսօր` օգոստոսի 16-ին, Հանքավանի <<Լուսաբաց>> ճամբարից վերադարձավ Տավուշի մարզից այնտեղ հանգստացող դպրոցականների վերջին` 3-րդ հերթափոխը: Տավուշի մարզպետարանի հարակից տարածքում նրանց դիմավորելու էին հավաքվել մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ծնողներ ու հարազատներ: Ավտոբուսից իջնելով` երեխաներն առաջինը պատմում էին ճամբարային իրենց հետաքրքիր առօրյայից, ճամբարի աշխատակիցների ջերմ ու հոգատար վերաբերմունքից: Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի տեղեկացմամբ ՀՀ կառավարության ծրագրով և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ այս տարի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 220 դպրոցականներ են իրենց ամառային հանգիստն անցկացրել ճամբարում: Ճամբարականներին մարզպետարանի շենքի մոտից հանգստի են ճանապարհել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ: Իսկ ամառային հանգստի մեկնող և հանգստից վերադարձող երեխաների անվտանգ տեղափոխումն ապահովել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09