Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում Տավուշի մարզպետարանում

12.08.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված <<Դիլիջան>> ազգային պարկի 2016-2025 թվականների կառավարման պլանի` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում, որին հրավիրված էին ծրագրի ազդակիր համայնքների, հանրության, կառավարման պլանին առնչվող շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Տեղեկացնենք, որ ծրագրի ազդակիր համայնքներ են հանդիսանում Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Հովք, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա, Ծովագյուղ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքները: Քննարկումը բացեց Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Սամվել Գևորգյանը: Այնուհետև ՀՀ բնապահպանության նախարարության <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հերիքնազ Մկրտչյանը համառոտ խոսեց կառավարման պլանի փորձաքննական աշխատանքների մասին:
 <<Դիլիջան>> ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը տեղեկացրեց, որ կառավարման պլանի նախագիծը հնարավոր է դարձել մշակել Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսական և տեխնիկական աջակցության շնորհիվ: Պլանը մշակվել է <<Դիլիջան>> ազգայի պարկի և Կովկասի բնության հիմնադրամի աշխատակազմի կողմից՝ հիմնական շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ և Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տեխնիկական ուղղորդմամբ: Ազգային պարկի նոր կառավարման պլանը ընդգրկում է տասը տարվա ժամանակահատված՝ 2016-2025 թվականները: Իսկ 2020 թվականին կիրականացվի միջանկյալ գնահատում, որի ժամանակ կգնահատվի ծրագրի առաջընթացը և կկազմվի 2021-2025 թվականների համար նախատեսված գործողությունների ծրագիր: Ծրագրի հիմնական նպատակն է պահպանել ազգային պարկի եզակի անտառները, լանդշաֆտները և կենսաբազմազանությունը, ինչպես նաև դրա բնական և մշակութային հուշարձանները՝ ի շահ բնության և բնակչության:
  Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն Արման Վերմիշյանը մանրամասն ներկայացրեց <<Դիլիջան>> ազգային պարկի 2016-2025թ.թ. կառավարման պլանի նախագիծը և առաջարկեց նախագծի վերաբերյալ ունեցած հարցերը 5-օրյա ժամկետում ներկայացնել <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56