Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղթեցին Բերդի վետերանները
05.08.2016
Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց Տավուշի մարզի վետերանների շախմատի թիմային առաջնությունը, որին մասնակցում էին մարզի քաղաքների ուժեղագույն շախմատիստները: Տեղեկացնենք, որ մրցաշարն անց է կացվում երկու փուլով` տարածաշրջանային և մարզային: Առաջին` տարածաշրջանային փուլը անց է կացվել հունիսի 21-22-ը, որի հաղթողներն էլ դուրս են եկել մարզային փուլ: Մարզային փուլում պայքարն անցավ շատ լարված: Արդյունքում հաղթանակի բերկրանքը վայելեցին Բերդ քաղաքը ներկայացնող շախմատիստները, ովքեր էլ իրավունք նվաճեցին մասնակցելու Երևանում կայանալիք ՀՀ վետերանների շախմատի թիմային առաջնությանը: 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Իջևանի և Դիլիջանի թիմերը: Հաղթող թիմերը պարգևատրվեցին Տավուշի մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանի կողմից նախատեսված պատվոգրերով, թանկարժեք նվերներով ու մեդալներով: