Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վեբ հարթակի շնորհանդես Տավուշի մարզպետարանում
05.08.2016
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու <<Առաքելություն Արևելք>> ՀԿ-ի կողմից իրականացվող <<Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիային>> ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Together4Armenia /Միասին` Հայաստանի համար/ վեբ հարթակի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ: Հարթակի մեկնարկի կապակցությամբ ողջույնի խոսք ասացին մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը և ծրագրի ղեկավար Նունե Գալստյանը: Այնուհետև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմենուհի Հովակիմյանը մանրամասն ներկայացրեց հարթակի ստեղծման նպատակներն ու բովանդակությունը: Տեղեկացվեց, որ Together4Armenia-ն անվճար և դյուրօգտագործելի հարթակ է, որի ստեղծման հիմնական նպատակը հետագա համագործակցության երկու կողմերը` հայկական Սփյուռքի ներկայացուցիչ փորձագետներին և Հայաստանի համայնքներում իրականացվող ծրագրերը իրար կապելն է: Հարթակի ստեղծումն ուղղված է Սփյուռքի ներուժի փոխանցմանը` ի նպաստ տեղական համայնքներում երեխաներին առնչվող ոլորտների զարգացմանը, որն ավելի կմեծանա ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհասփյուռ հայ փորձառու մասնագետների կողմից գիտելիքների և փորձառության փոխանցման միջոցով: Նշվեց, որ հարթակը օգտակար և ճիշտ գործիք է հատկապես երիտասարդության համար և առաջարկվեց ավելի ակտիվորեն օգտագործել նրա ընձեռած հնարավորությունները: