Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բեմադրվեց Շառլ Պերրոյի <<Մոխրոտիկը>> հեքիաթը
03.08.2016
Այսօր փոքրիկ ընթերցասերների համար հերթական միջոցառումն էր կազմակերպվել Տավուշի մարզային գրադարանում: Այս անգամ 1-ին կարգի գրադարանավար, մանկական ընթերցասրահի պատասխանատու Սուսաննա Օթարյանի ջանքերով երեխաները ներկայացրին Շառլ Պերրոյի <<Մոխրոտիկը>> հեքիաթը: Մինչ բեմադրությունն սկսելը համառոտ ներկայացվեց ֆրանսիացի հեքիաթագրի կյանքն ու ստեղծագործությունը: Բեմադրությունը մեծ հետաքրքրությամբ դիտեցին ոչ միայն փոքրիկները, այլև նրանց ուղեկցող մեծահասակները: