Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագրի ներկայացում

27.07.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղը և <<ՕքսԵՋեն>> երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրին ,,ՀՀ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում՝ գյուղատնտեսական կոոպերատիվների և արժեշղթաների զարգացման միջոցով,, ծրագրի 2-րդ փուլում նախատեսված աշխատանքները: Ծրագրի շնորհանդեսին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, Ավստրիական Զարգացման գործակալության ներկայացուցիչ Գյունտեր Զիմերը, մարզպետարանի ստորաբաժանումների և ոլորտը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարներ: 2012-2015 թվականների ընթացքում ՕՔՍՖԱՄ-ը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացրել է ծրագրի առաջին փուլը , որի շրջանակներում մարզի 15 շահառու համայնքներում հիմնադրվել են ջերմոցներ, իսկ Սևքարում՝ մրգերի և հատապտուղների վերամշակման արտադրամաս: Ծրագրի 2-րդ փուլում ՕքսԵՋենը կաջակցի Սևքարի արտադրամասի գործունեության զարգացմանը և արտադրանքի իրացմանը, կստեղծի մրգերի և բանջարեղենի չորանոցներ մարզի 7 համայնքներում և կշարունակի աջակցել 15 շահառու ջերմոցային տնտեսություններին: ,,ՀՀ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում՝ գյուղատնտեսական կոոպերատիվների և արժեշղթաների զարգացման միջոցով,, ծրագրի իրականացումը նույնպես այն փոխըմբռնման հուշագրի շրջանակներում է, որը ՕՔՍՖԱՄ-ի ,ՕքսԵՋենի և Տավուշի մարզպետարանի կողմից ստորագրվեց հուլիսի 21-ին:
Ծրագրի մեկնարկին նվիրված հանդիպմանը խոսք ասաց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհակալություն հայտնեց կազմակերպություններին նախորդ 3 տարիների ընթացքում մարզում կատարած աշխատանքների համար, կարևորեց ծրագրի իրականացումը՝ ընդգծելով, որ գյուղատնտեսությունը Տավուշի մարզի տնտեսության առաջնահերթություններից է, և համոզմունք հայտնեց, որ բոլոր կողմերը այսուհետ նույնպես կաշխատեն համագործակցված ու արդյունավետ աշխատանք կատարելու համար ջանք չեն խնայի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56