Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում <<Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան>> թեմայով

22.07.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, ոստիկանության, զբաղվածության պետական ծառայության գործակալության Իջևանի կենտրոնի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման թեման էր <<Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան>>: Թեմայի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը մանրամասն ներկայացրեց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի օրենսդրությունը գործողության մեջ: Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից Էլեոնորա Վիրապյանը խոսեց մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման գործընթացի, աջակցության չափերի ու առանձնահատկությունների մասին: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Արտյոմ Պողոսյանը անդրադարձավ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և պաշտպանության հարցին, իսկ <<Հույս և օգնություն>> հասարակական կազմակերպությունը ներկայացնող Նորա Մնացականյանը` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման, աջակցության և պաշտպանության հարցում հասարակական կազմակերպությունների դերին ու պետական կառավարման մարմինների հետ համագործակցությանը: Քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց տեղական փորձը: Իսկ քննարկումն անցավ հարց ու պատասխանի ակտիվ մթնոլորտում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56