Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
18.07.2016

Հարգելի տավուշցիներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական համայնքում` «Մալիբու» սրճարանի հարևանությամբ, նախատեսվում է վերսկսել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպումը: 2016 թվականի հուլիսի 23-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը և բացառիկ կարևորություն կունենա Երևան քաղաքում գյուղմթերքի մատակարարման համակարգի բարելավման գործում: