Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց ընթերցասրահի ստեղծման մեկ տարին
15.07.2016
Այսօր Տավուշի մարզային գրադարանի մանկական ընթերցասրահը նշեց իր ստեղծման մեկ տարին: Ընթերցասրահը բացվել է <<Գլոբալ Շեյփերս>> երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից` <<Հեքիաթ իմ գրադարանում>> նախագիծն իրականացնող <<Orange Արմենիա>> հիմնադրամի աջակցությամբ: Ընթերցասրահը երեխաներին հնարավորություն է տալիս իրենց ժամանակն անցկացնել ավելի ակտիվ, հետաքրքիր ու բովանդակալից: Այստեղ կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ` վիկտորինաներ, հանդեսներ, ինտելեկտուալ խաղեր, ինչպես նաև բեմադրվում են փոքրիկ ներկայացումներ: Ընթերցասրահի մեկամյա հոբելյանի առթիվ կազմակեպված միջոցառումը ողջույնի խոսքով բացեց գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանը: Այնուհետև փոքրիկ շնորհալիների ուժերով ներկայացվեց Գրիմ Եղբայրների <<Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները>> հեքիաթը, որի բեմադրությունը կազմակերպել էր 1-ին կարգի գրադարանավար, մանկական ընթերցասրահի պատասխանատու Սուսաննա Օթարյանը: