Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզային զարգացման ծրագրի կազմման ոլորտային խմբերի աշխատանքներն ընթացքի մեջ են
14.07.2016
Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզային զարգացման 2017-2020 ծրագրի առողջապահության ու սոցիալական ապահովության և կրթության, մշակույթի, սպորտի ոլորտները համակարգող աշխատանքային խմբի առաջին հանդիպում-քննարկումը: Մինչ խմբի հետ հիմնական աշխատանքների մեկնարկը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արա Ռոստոմյանը, տարածքային զարգացման պլանավորման բաժնի պետ Աննա Իվանյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը ծրագրի կազմման հետ կապված քննարկում ունեցան մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանի և Վարդան Ալեքսանյանի հետ: Աշխատանքային խմբերը մեկ անգամ ևս հստակեցրին մարզային զարգացման ծրագրի համապատասխան ոլորտների ռազմավարական ուղղությունները, գերակայությունները և այն անելիքները, որոնք դեռևս պետք է խմբի կողմից վերլուծվեն և տեղայնացվեն ծրագրում: Այնուհետև ըստ բնագավառների խմբերի անդամները ուսումնասիրեցին արդեն կատարած աշխատանքները և ներառեցին բոլոր նոր կատարվող առաջարկությունները: