Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային հանդիպումը
14.07.2016
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ գրասենյակն սկսում է <<Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լանդշաֆտներում>> ծրագրի իրականացումը, որը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի /ԳԷՀ/ կողմից: Ծրագրի նպատակը բազմատեսակ էկոհամակարգային ծառայությունների շարունակական հոսքն ապահովելու նպատակով Հայաստանի հյուսիս-արևելքում հողերի ու անտառների կայուն կառավարման ներդրումն է: Ծրագրի թիրախային տարածքներն են ՀՀ Լոռու և Տավուշի մարզերը: Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետարանի և անտառտնտեսությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը <<Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լանդշաֆտներում>> ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի նպատակը, բաղադրիչներն ու արդյունքները: Ծրագիրը ներկայացնելուց հետո Հովիկ Սայադյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հացերին: