Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցուցահանդես ՍՕՍ մանկական գյուղերի երեխաների ուժերով

13.07.2016

  Այսօր Իջևանի մեծահասակների կրթության կենտրոնում բացվեց <<ՍՕՍ մանկական գյուղ Իջևան>> ծրագրի ընտանիքների ամրապնդման Իջևանի և Կոտայքի շահառու երեխաների աշխատանքների համատեղ ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր <<Երեխաները որպես արվեստի ջատագովներ>> ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսի կազմակերպումը նախաձեռնել էր <<ՍՕՍ մանկական գյուղեր>> բարեգործական հիմնադրամը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության կազմակերպության հետ միասին` աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան: Իջևանցի փոքրիկները ցուցահանդեսին ներկայացել էին գորգ-կարպետի և ասեղային գոբելենների ցուցադրությամբ /դասատուներ` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ասիստենտներ Անուշ և Դոնարա Չիբուխչյաններ/, իսկ Կոտայքի երեխաները ցուցահանդեսին ներկայացրել էին փայտի փորագրության և փայտի վրա այրումով իրենց աշխատանքները /դասատուներ` Նորայր Աղաջանյան և Վարդան Ադամյան/: Ցուցահանդեսի բացումը ողջունեցին <<ՍՕՍ մանկական գյուղ Իջևան>> ծրագրի տնօրեն Սպարտակ Սարգսյանը, <<Երեխաները որպես արվեստի ջատագովներ>> ծրագրի համակարգող Նարեկ Հովսեփյանը, Անուշ Չիբուխչյանը: Այցելուները` ՀՀ Տավուշի մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ ու դպրոցականներ, մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցահանդեսը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56