Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկումներ տարեցների սոցիալական կարիքների և սոցիալական ծառայությունների նոր մոդելների շուրջ
13.07.2016
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Շվեյցարական Կարմիր խաչի կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական կարիքների և սոցիալական ծառայությունների նոր մոդելների նկատմամբ տարեցների ու նրանց ընտանիքների անդամների պահանջարկի ուսումնասիրություն: Ուսումնասիրության նպատակը տարեցների սոցիալական ծառայություններ ստանալու կարիքների գնահատումն ու գնահատված կարիքներին համապատասխան տարեցների համար սոցիալական ծառայությունների նոր մոդելների ներդրման ծրագրերի մշակումն է: Ուսումնասիրության նպատակով այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում անցկացվեց քննարկում երեք ֆոկուս խմբերի հետ: 1-ին խմբի քննարկմանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի համայնքապետարանների սոցիալական բաժինների և սոցիալական աջակցության տարածքային մարմինների աշխատակիցներ, ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունների, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներկայացուցիչներ: 2-րդ ֆոկուս խմբի քննարկումն անցկացվեց քաղաքաբնակ և գյուղաբնակ տարեցների հետ: 3-րդ ֆոկուս խմբի քննարկմանը ընդգրկված էին ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր մարզում տարեցներին սոցիալական, առողջապահական, կրթական, խնամքի, բնաիրային /սնունդ, հագուստ/ և աջակցության այլ ծառայություններ են մատուցում: Ֆոկուս խմբերի հետ քննարկումներն անցկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից Արմինե Սաղաթելյանը և ՄԱԿ-ի փորձագետ Կարապետ Հունանյանը: