Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

12.07.2016

Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը: Նիստին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը մարզպետ Հովիկ Աբովյանը որոշակի տեղեկատվություն ներկայացրեց մարզում կարկտահարության հասցրած վնասների վերաբերյալ՝ նշելով, որ հանձնաժողովների կողմից կազմվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և դրանք պատշաճ կերպով ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Մարզպետն անդրադարձավ նաև առաջիկայում մարզում սպասվող ՏԻՄ ընտրություններին և համայնքների խոշորացման հարցերին:
Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Անի Մելիքսեթյանը ներկայացրեց մարզի համայնքներում հանրային իրազեկման ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքը, ոլորտը կարգավորող իրավական ակտերը, մասնավորապես ՏԻՄ-երի կողմից պարտադիր հրապարակման ենթակա հիմնական տեղեկատվությունը:
 Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Փայտյանը հանդես եկավ մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությամբ: Համայնքներում սկսվել են բերքահավաքի աշխատանքները, և 11.07.2016 թվականի օպերատիվ տվյալներով արդեն արտադրվել է 140 տ բանջարեղեն, 120 տ կարտոֆիլ, 650 տ պտուղ, 10000 տ խոտ: Կատարվել է 800 հա արտհունձ, որից 463-ը՝ աշնանացան գարի, 337-ը՝ աշնանացան ցորեն:
Օրակարգով նախատեսված հաջորդ հարցը՝ խոշորացված Դիլիջան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը:
Քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսաք Մելքումյանը համայնքների ղեկավարներին մեկ անգամ ևս հիշեցրեց հատկապես միջպետական ճանապարհներին կից կառույցների քաղաքաշինական թույլտվության հետ կապված գործընթացին վերաբերող օրենքի կետերը: Մարզպետ Հովիկ Աբովյանը մեկ անգամ ևս հորդորեց խիստ ուշադիր լինել այդ հարցում և պահպանել օրենքի տառը:
Մ. Մելքումյանը ներկայացրեց նաև գերեզմանատները շահագործող կազմակերպությունների ստեղծման, գերեզմանատների չափագրաման, վկայականների տրման, գլխավոր հատակագծերի մշակման գործընթացի մասին հարցը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03