Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
08.07.2016
2016 թվականի հուլիսի 12-ին, ժամը 11:00-ին կայանալու է ՀՀ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգով՝
1. Հանրային իրազեկման նպատակով մարզպետարանի ստորաբաժանումների և մարզի համայնքների հետ համագործակցված աշխատանքի ընթացքը
/զեկ. Ա.Մելիքսեթյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ/
2. Մարզի համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին
/զեկ.Մ.Մխիթարյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և
ՀԳՄ հարցերով վարչության պետ/
3. ՀՀ Տավուշի մարզում գյուղատնտեսական աշխատանքների մասին. Պետական աջակցության ծրագրերով մարզին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի գումարների հավաքագրման ընթացքի մասին
/զեկ.Վ.Սուքոյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ/
4. Քաղաքաշինական ոլորտում համայնքի ղեկավարի պետության պատվիրակված լիազորությունների իրականացման օրինականության, արդյունավետության և ստուգման արդյունքների ամփոփում
/զեկ.Մ.Մելքումյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության
վարչության գլխավոր մասնագետ/
5. Հայաստանում հուղարկավորության մասին օրենքի կիրառումը մարզի համայնքներում
/զեկ.Մ.Մելքումյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության
վարչության գլխավոր մասնագետ/
Այլ հարցեր