Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
30.06.2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 6-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածը մարզի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքներում անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացնելու է ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ:
Թունավորումից խուսափելու համար հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 1-ը անհրաժեշտ է խստիվ արգելել նշված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկվող և դրանց հարակից տարածքներից: