Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում մարզպետի մոտ

29.06.2016

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Օ-դը-Սեն-Տավուշի մարզ համագործակցության շրջանակներում, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրինության և ,,ՀիմնաՏավուշ,, հիմնադրամի ղեկավարության՝ Սուրեն Գևորգյանի, Միհրան Քյուրքչյանի ու Հրաչ Թումանյանի հետ քննարկել է սարամասեր տանող ճանապարհների հիմնանորոգման և անասնապահության զարգացմանն անհրաժեշտ կերային բազաների ստեղծման խնդիրները: Քննարկմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Գևորգյանը ներկայացրել է ծրագրով նախատեսված աշխատանքների 2016 թվականի անելիքները: Որոշակի վերանորոգումներ կկատարվեն դեպի սարամաս տանող 33 կմ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով, իսկ 3 կմ հատվածի վրա կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում հասանելի կդառնան ալպիական մարգագետիններն, ու էականորեն կբարձրանա դրանց օգտագործման արդյունավետությունը: Իսկ կերային բազաների ստեղծման նպատակով առնվազն 50 հա տարածքի վրա կկազմակերպվեն կերային մշակաբույսերի ցանքսի աշխատանքները՝ տեղում ապահովելով ,,ՀիմնաՏավուշի,, անասնապահության զարգացմանն անհրաժեշտ անասնակերը:
Քննարկման ընթացքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նախատեսվող ծրագրերի վերաբերյալ ներկայացրեց առաջարկներ և տվեց համապատասխան հանձնարարականներ ճանապարհի վերականգնման, ինչպես նաև հետագայում դրա պահպանման աշխատանքների հետ կապված: Նա նաև վստահեցրեց, որ առաջիկայում կտրամադրվեն այն հողատարածքները, որոնք կերային բազաների /գրեթե 500 տոննա/ ստեղծման նպատակով դրվելու են համապատասխան մշակաբույսերի ցանքսերի տակ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպական և ծրագրային այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18