Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գերմանացի փորձագետը ծանոթացավ ծրագրի արդյունքներին

28.06.2016

   Այսօր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը Տավուշի մարզպետարանում ընդունեց <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության կողմից իրականացվող մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի /ՄԿՈՒ/ արդյունքների գնահատման անկախ փորձագետ Հեդրան Ֆերարիին: Գերմանացի փորձագետին հետաքրքրում էին ինչպես «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության զարգացման գործակալության և «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի հովանավորությամբ իրականացված <<Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք>> ծրագրի արդյունքները, այլև <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերն ու նրանց արդյունքները: Ողջունելով հյուրին` Լևոն Սարգսյանը անչափ կարևոր համարեց ներառական կրթության գաղափարների ներդրումն ու զարգացումը կրթության ոլորտում` նշելով, որ այդ ուղղությամբ շոշափելի հաջողություններ են գրանցվել մարզում շնորհիվ <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի: Նշվեց, որ մի շարք խնդիրներ են հաղթահարվել` կապված հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ծնողների հետ, և արդյունքում ամուր համագործակցություն է հաստատվել ծնողների հետ, իրավական դաշտում նրանց համապատասխան գիտելիքներ են մատուցվել: Ծնողները մասնակցություն են ունեցել բոլոր ծրագրերի քննարկումներին: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման կարևոր խթան համարվեց 4 քաղաքացիական գործընկերային հարթակների ստեղծումը, որոնք յուրահատուկ ամբիոն են դարձել առաջացող խնդիրների և անհրաժեշտ տեղեկատվության քննարկման համար: Նշվեց, որ 2013 թվականին մեկնարկած և արդեն ամփոփված «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագրից շահել է հաշմանդամություն ունեցող 154 երիտասարդ: Նրանցից 95-ը կարճաժամկետ մասնագիտական դասընթացների արդյունքում ստացել են որակավորում 16 տարբեր ոլորտներում (գործավարություն, հրուշակագործություն, վարսավիրություն, խոհարարություն, մատնահարդարում, կահույքագործություն և այլն), 39-ը ունեն մասնագետի աջակցությամբ մշակված բիզնես պլան, 4-ը՝ իրենց սեփական գործը, 8-ը անցել են աշխատանքի: Այսօր հիմնական խնդիրը ֆինանսներ գտնելն է, որպեսզի կյանքի կոչվեն ներկայացված ծրագրերը:
 Ընդունելության ավարտին տիկին Ֆերարին իր շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեց հանդիպման արդյունքից` մաղթելով նորանոր հաջողություններ ու նախատեսված ծրագրերի իրականացում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18