Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
21.06.2016

Հարգելի բուժաշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Օրը մի հիանալի առիթ է մեկ անգամ ևս կարևորելու ու արժևորելու բուժաշխատողի դերակատարությունը մեր կյանքում: Բժշկի մասնագիտությունը ամենահին, բայցև ամենաարդիական մասնագիտություններից է, որովհետև բոլոր ժամանակներում էլ մարդիկ բուժման կարիք են ունեցել և այժմ էլ ունեն: Անհնար է պատկերացնել որևէ մեկի, ով կյանքում գոնե մեկ անգամ դիմած չլինի բժշկի: Մարդիկ բուժաշխատողին են վստահում ամենաթանկը` իրենց ու իրենց հարազատների կյանքը, որը բժշկից պահանջում է ժամանակակից գիտելիքներ, մարդկային լավագույն որակներ: Ձեր կատարած աշխատանքը շատ պատասխանատու, դժվարին ու շնորհակալ աշխատանք է, և, հավատարիմ մեծ բժշկապետ Հիպոկրատին տված ձեր երդմանը, Դուք ամենօրյա աշխատանքով, անմնացորդ նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ իրականացնում եք ձեր մարդասիրական առաքելությունը` առողջություն ու կյանք պարգևելով ձեր օգնության կարիքն ունեցող մարդկանց: Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և ամենայն բարիք: