Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատաժողով ,,Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման,, ծրագրի շրջանակներում
21.06.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատաժողով, որը կազմակերպվել էր ,,Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն,, հիմնադրամի կողմից: Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ,,Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման,, ծրագրի կողմից Տավուշի մարզում կատարված աշխատանքները և ձեռքբերումները: Աշխատաժողովին ներկա էին նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունները, որոնք նույնպես ծրագրեր են իրականացնում Տավուշի մարզում: Աշխատաժողովի աշխատանքներին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ: Ներկաներին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից ողջունեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց արդեն կատարված աշխատանքների համար, հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ, ապա նշեց, որ Տավուշի մարզպետարանը կարևորում է համագործակցված իրականացվող ծրագրերը: Նա նշեց, որ ,,Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման,, ծրագիրն արդեն տևական ժամանակ է գործում է և Տավուշի մարզում իրականացրել է ոչ միայն ենթակառուցվածքների վերանորոգման կամ կառուցման ծրագրեր, այլև բիզնես-ծրագրեր. արտադրություն և վերամշակում: Լևոն Սարգսյանն առաջարկեց, որ ծրագրի ավարտից հետո կազմվեն վերլուծություններ, որոնք կնկարագրեն դրանց հաջողության պատմությունները: Աշխատաժողովին ողջույնի խոսք ասաց ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը: Աշխատաժողովում քննարկվեցին նաև Տավուշի մարզում տնտեսական զարգացման առկա խնդիրները և լուծման հնարավորությունները: