Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցականների առաջին հերթափոխը մեկնեց Հանքավանի <<Լուսաբաց>> ճամբար

20.06.2016

  Մեկնարկեց դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման շրջանը հայաստանյան ճամբարներում: Այսօր առավոտյան Տավուշի մարզի 7-13 տարեկան երեխաների 60 հոգանոց առաջին հերթափոխը մարզպետարանի մոտից մեկնեց Հանքավանի <<Լուսաբաց>> ճամբար, որտեղ երեխաները կհանգստանան 20 օր: Ճամբարականների խմբում ընդգրկված էին սոցիալապես անապահով ընտանիքների, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, բազմազավակ ընտանիքների երեխաներ: Դպրոցականներին ամառային հանգստի ճանապարհեցին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն ու առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, ծնողներ, համայնքների ղեկավարներ` մաղթելով նրանց ուրախ ու անմոռանալի ճամբարային օրեր: Երեխաներին ճամբար տեղափոխող ավտոբուսը Հանքավան ուղևորվեց ճանապարհային ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18