Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վետերանների խաղն ավարտվեց ոչ-ոքի հաշվով
20.06.2016
Հունիսի 19-ին կայացավ ֆուտբոլի վետերանների ընկերական հանդիպում Տավուշի մարզպետարանի և Աչաջրի հավաքական թիմերի միջև: Տավուշի մարզպետարանի թիմի կազմում խաղում էր նաև մարզպետ Հովիկ Աբովյանը: Խաղն անցկացվեց Աչաջրի մարզադաշտում: Թիմերը մեծ պատասխանատվությամբ ու մարտական էին նախապատրաստվել հանդիպմանը, որն էլ անցավ շատ դիտարժան ու հետաքրքիր մրցապայքարում: Կողմերը ցուցաբերեցին գեղեցիկ ու, կարելի է ասել, անձնուրաց խաղ: Արդյունքում պայքարն ավարտվեց հավասար միավորներով, և գրանցվեց 2:2 ոչ-ոքի հաշիվը: Խաղի ավարտին թիմերը շնորհավորեցին միմյանց` առաջիկայում մեկ անգամ ևս ուժերը չափելու ակնկալիքով: