Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մանկապարտեզը հաջողությամբ մասնակցեց մրցաշարին

20.06.2016

  Հունիսի 19-20-ը Երևանում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական մանկապարտեզ>> մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եզրափակիչ փուլ դուրս եկած 11 թիմեր: Տավուշի մարզը ներկայացնում էր մարզային փուլում հաղթող ճանաչված Իջևանի թիվ 1 մանկապարտեզը: Համառ ու անզիջում պայքար էր ծավալվել: Տավուշցի փոքրիկները հանդես եկան շատ կազմակերպված ու մարտական տրամադրված: Կանոնադրության համաձայն թիմը ներկայացել էր 10 մասնակցով` 5 տղա և 5 աղջիկ կազմով: Մրցապայքարը հինգ մարզաձևից էր: Մարզիչ Վարդիթեր Պողոսյանը գոհ էր փոքրիկների խաղից.
-Եթե անցած տարվա մրցաշարում եզրափակում էինք մրցաշարային աղյուսակը, ապա այս տարի 11 թիմերի մեջ 4-րդ տեղում ենք, և չնչին միավորներով ենք զիջում մրցանակային 2-րդ և 3-րդ տեղերին: Ապրեն մեր փոքրիկները: Վստահ եմ, որ հաջորդ տարի լավագույնների առաջին եռյակում կլինենք:
Միջոցառման ավարտին մանկապարտեզի տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանը պարգևատրվեց պատվոգրով, երեխաները` մարզահագուստով, իսկ մանկապարտեզը որպես նվեր ստացավ մարմնամարզական ներքնակ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57