Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական հանդիպումը ոստիկանություն-հասարակություն կապի շրջանակներում

16.06.2016

  Ոստիկանություն-հասարակություն կապի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հերթական հանդիպումը, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակիցներ, Իջևանի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ: Միջոցառումը բացեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, ով դրական ու արդյունավետ գնահատեց ինչպես պարբերաբար անցկացվող նման հանդիպումներն ու քննարկումները, այնպես էլ ոստիկանության կապը տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Այնուհետև ոստիկանության ներկայացուցիչների` ոստիկանության մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ,  գնդապետ Սամվել Ավետիսյանի, ոստիկանության Իջևանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, մայոր Գարիկ Միրզոյանի և ոստիկանության մարզային վարչության ծառայության խմբի ավագ տեսուչ, մայոր Մհեր Սայանի հետ քննարվեցին մի շարք օրախնդիր հարցեր: Քննարկման առանցքային հարցը քաղաքի բանուկ հատվածներում, մասնավորապես Անկախության և Աբովյան փողոցներում անվտանգ երթևեկի ապահովման հարցն էր, որն այսօր շատ է անհանգստացնում Իջևանի բնակչությանը: Հարցի վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ, արվեցին կոնկրետ առաջարկություններ: Անդրադարձ կատարվեց նաև համայնքային ոստիկանի դերին ու գործունեությանը, որի վերաբերյալ իրենց դրական կարծիքն ու շնորհակալությունը հայտնեցին քննարկմանը մասնակցող համայնքապետերը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27