Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարար Սերգո Կարապետյանը Բերդում մասնակցեց անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը

16.06.2016

 Հունիսի 15-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում մասնակցեց անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ոլորտի պատասխանատուներ, տարածաշրջանի համայնքների ղեկավարներ: Անասնաբուժական սպասարկման կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվող CARMAC ծրագրի շրջանակներում:
 Նորագույն սարքավորումներով հագեցած նորաբաց կենտրոնը նախատեսված է խթանելու անասնաբույժների և ֆերմերների համագործակցությունը, բարելավելու անասնաբուժական և արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև ֆերմերային տնտեսություններին ապահովելու որակյալ անասնաբուժական դեղորայքով և պարագաներով: Այն ոչ միայն անասնաբուժական սպասարկում կիրականացնի, այլև այստեղ կկազմակերպվեն նաև դասընթացներ գյուղատնտեսության ոլորտի աշխատողների համար: Իր տեսակով սա առաջին կենտրոնն է մարզում, և ինչպես նշեց նախարարը, նպատակ ունեն մոտ ապագայում ևս նման մի կենտրոն բացել մարզում: Կենտրոնի բացման արարողությունից հետո նախարար Սերգո Կարապետյանը կանգառ ունեցավ նաև տարածաշրջանի Տավուշ համայնքում, որտեղ հանդիպեց նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների հետ, նրանց հետ զրուցեց առկա խնդիրների շուրջ, որոնք առնչվում էին վերջերս տեղացած կարկուտի հասցրած վնասներին, գյուղտեխնիկային, հակակարկտային կայանների տեղադրմանը: Նախարարը անձամբ ծանոթացավ նաև տեղի գյուղտեխնիկայի վիճակին: Սերգո Կարապետյանը խոստացավ, որ բարձրացված բոլոր հարցերը կուսումնասիրվեն, և հնարավորինս դրական լուծում կտրվի դրանց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27