Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2016թ. հունիսի 1-ի դրությամբ/
15.06.2016
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության` 2016թ. հունիսի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 6437 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2227, Դիլիջանում 2110, Բերդում 997, Նոյեմբերյանում 1103/: Զբաղվածության կենտրոնների և ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 214-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 43-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են:
Ըստ զբաղվածության կենտրոնների տրամադրած տեղեկատվության, մարզում հաշվառված է 5361 գործազուրկ, որոնց 3434-ը կանայք են: