Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելությունը Նոյեմբերյանում
09.06.2016
Հունիսի 9-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանի քաղաքապետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց տարածաշրջանի բնակչության համար: Տարբեր բնույթի հարցերով մարզպետին էին դիմել 33 քաղաքացի Նոյեմբերյան, Այրում, Արճիս, Բերդավան, Կողբ, Դովեղ, Կոթի համայնքներից: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից 19-ը մարզպետին էին դիմել դրամական աջակցության խնդրանքով, 6 քաղաքացի էլ մարզպետի աջակցությունն էր խնդրում աշխատանքի տեղավորման հարցում: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից 4-ը դիմել էին առողջապահությանը վերաբերող հարցերով, 2-ը՝ հողամասի հետ կապված հարցով: Մյուս երկու քաղաքացիների հարցերն այլ բնույթի էին: Ընդունելության ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ մարզպետ Հովիկ Աբովյանը հանձնարարականներ տվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: