Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թիմը առաջնությունն անցկացրեց վերելքով
08.06.2016

<<Նիկարմ>> ֆուտբոլային ակումբի <<Գետահովիտ-02>> թիմը /գլխավոր մարզիչ` Արմեն Խաչատրյան/ մասնակցում է ՀՀ 2015-16թ.թ. մրցաշրջանի Մ14 Բ պատանեկան առաջնությանը: Թիմը առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճեց հաղթողի կոչումը: 7 միավորով առաջ անցնելով 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Արթիկի թիմից` տղաները վստահորեն զբաղեցրին 1-ին տեղը: Առաջնությանը մասնակցում են 11 թիմեր, որոնցից 4-ը ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի մանկապատանեկան թիմերն են: Սեփական հարկի տակ անցկացրած 10 հանդիպումներն էլ ավարտվել են մեր ֆուտբոլիստների հաղթանակներով: Թիմը ամբողջ առաջնությունն անցկացրեց վերելքով, և առաջնությունը դեռ չավարտած տղաները պատրաստվում են հաջորդ մրցաշրջանում ավելի մեծ բարձունքներ նվաճել: