Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն աշխատանքային այցով Բերդի տարածաշրջանում էր
07.06.2016
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն աշխատանքային այցով եղել է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի և Այգեձոր համայնքներում: Այցի ընթացքում նրան ուղեկցել է մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ճանապարհին մարզպետը կանգառ է ունեցել նաև սահմանամերձ Վազաշեն համայնքում: Բոլոր երեք համայնքներում մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպումներ է ունեցել բնակչության հետ, զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ: Բնակիչների կողմից բարձրացված հրատապ խնդիրներին անմիջապես լուծում են տրվել, իսկ ուսումնասիրություն և ժամանակ պահանջող հարցերի հետագա ընթացքի վերաբերյալ մարզպետը համապատասխան հանձնարարականներ է տվել մարզպետարանի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներին: Համայնքների ղեկավարների հետ առանձին-առանձին քննարկվել են նաև այս պահին իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկա անելիքները: Հատկապես կարևորություն է տրվել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, այդ ոլորտում առկա խոչընդոտներին և այն հնարավոր ուղիներին, որոնք զարգացում կապահովեն: Թե համայնքապետերին, թե բնակչությանը Հովիկ Աբովյանը հավաստիացրել է, որ բոլոր խնդիրները գտնվում են իր աշխատանքային օրակարգում, դրանց ըստ առաջնահերթության անդրադառնում և լուծում են տալիս:
Հետդարձի ճանապարհին մարզպետը կանգառ ունեցավ նաև Ազատամուտ համայնքում, որտեղ ծանոթացավ մանկապարտեզի շինարարության ընթացքին: