Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտնի են մարզային փուլի հաղթողները
02.06.2016

Տավուշի մարզում ավարտվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>>, <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթի մարզային փուլը, և արդեն հայտնի են հաղթողները: ՀՀ Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծված գնահատող հանձնաժողովը <<Տարվա լավագույն ուսուցիչ>> է ճանաչել Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Աբազյանին: <<Տարվա լավագույն տնօրեն է>> ճանաչվել Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյանը, <<Տարվա լավագույն դաստիարակ>>` Հաղարծինի մանկապարտեզի դաստիարակ Մարինե Պողոսյանը: