Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուշադրության կենտրոնում փողոցային առևտրի դադարեցման աշխատանքներն են
02.06.2016

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շրջել է մարզկենտրոն Իջևանում, որպեսզի անձամբ ստուգի և համոզվի, որ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու շրջակայքը և միջպետական ճանապարհին հարող հատվածներն ազատվել են փողոցային առևտրից: Վերջին երկու օրերի ընթացքում Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային կենտրոնի և ոստիկանության աշխատակիցները համատեղ աշխատանք են տարել վերոնշյալ հատվածները փողոցային առևտրից ազատելու նպատակով: Փողոցային առևտրի հետևանքով նշված տարածքները դարձել էին խիստ անբարեկարգ և ստեղծվել էր հակասանիտարական վիճակ: Իրավիճակը շտկելու համար այդ տարածքներում առևտուր իրականացնողներին առաջարկվել է տեղափոխվել Իջևանի շուկա, որտեղ ստեղծված են առևտրի համար անհրաժեշտ պայմաններ, շուկայի տնօրինությանն էլ առաջարկվել է սահմանել մատչելի վարձավճարներ: