Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2016

Սիրելի երեխաներ, հարգելի ծնողներ,
շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանոuթյան միջազգային օրվա առթիվ: Գաղտնիք չէ, որ երեխաներն են կյանքի իմաստն ու մեր ապագան: Նրանց աշխարհ գալու օրվանից յուրաքանչյուր ընտանիքում փոխվում է կյանքը, առավել խորհրդավոր ու երջանիկ դառնում: Երեխաների ներկայությունը, նրանց ծիծաղն ու ուրախությունը անհնարին է փոխարինել որևէ այլ արժեքով: Դա ամենաթանկն է աշխարհում: Ուստի այս օրը նաև ծնողների տոնն է: Մենք ենք նաև պատասխանատուն երեխաների առողջության, կյանքի անվտանգության ու ճիշտ դաստիարակության համար: Համոզված եմ, որ յուրաքանչյուրս մեր տեղում ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի երեխաները անհոգ ու ուրախ մանկություն ունենան:
Սիրելի փոքրիկներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեր տոնը, մաղթում եմ անամպ երկինք, պայծառ մանկություն ու լուսավոր ապագա: