Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման հետ կապված հարցեր
30.05.2016
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՌԴ Պարենի ճյուղային սննդի ինստիտուտի տնօրինության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը և ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը: Ողջունելով հյուրերին` մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին սահմանամերձ Տավուշի մարզում ծավալած արդյունավետ գործունեության և դպրոցական սնունդ ծրագրի իրականացման համար, ինչպես նաև իր պատրաստակամությունը` աջակցելու ծրագրի հետագա ընթացքին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովմանն առնչվող հարցեր: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրիգորի Գրիգորյանցը ներկայացրեց իրականացվելիք աշխատանքների ընդհանուր կարգն ու հետագա քայլերը: Նշվեց, որ աշխատանքներն սկսելու են ընդհանուր վիճակի ուսումնասիրության ու գնահատման գործընթացից: Այդ համատեքտում կարևորվեց դպրոցներում համապատասխան սարքավորումներով հագեցած և սանիտարական նորմերին համապատասխանող խոհանոցների առկայությունը: Առաջարկվեց հանդիպումների շարք կազմակերպել և պարբերաբար ներկայացնել աշխատանքների ընթացքը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպում-քննարկումը կազմակերպել հուլիսի սկզբներին: