Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
1210 շրջանավարտ Տավուշի մարզում
27.05.2016

Այսօր Վերջին զանգ է հնչում հանրապետության բոլոր դպրոցներում: Տավուշի մարզում մայիսի 27 –ին իրենց հարազատ կրթօջախներին հրաժեշտ են տալիս 1210 շրջանավարտ: Նրանցից 914-ը ավարտում են Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող միջնակարգ դպրոցները, իսկ 296-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ավագ դպրոցները: Կանխատեսվում է, որ գալիք ուսումնական տարում մարզի դպրոցները կունենան 1792 առաջին դասարանցի, անցնող տարում նրանց թիվը եղել է 1737: