Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

26.05.2016

Սիրելի շրջանավարտներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կյանքում ամենահիշարժան օրերից մեկի՝ Վերջին դպրոցական դասի ու Վերջին զանգի կապակցությամբ:Այսօր դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին ու դասընկերներին: Այս տարիների ընթացքում դուք հիմնավոր գիտելիքներ եք ստացել, Ձեզ սովորեցրել են լինել ազնիվ, երկրին ու հարազատ ժողովրդին նվիրված քաղաքացիներ: Սա Վերջին զանգն է, որը սակայն ավետում է կյանքի կարևոր մի շրջափուլի մասին, որտեղ Ձեզնից պահանջվում է լինել առավել շրջահայց, զգոն ու իմաստուն: Վստահ եմ, որ դպրոցական տարիներին ձեռք բերած գիտելիքները լավ հիմք կհանդիսանան մասնագիտական ճիշտ ընտրության և կյանքում անխուսափելի դժվարությունները հաղթահարելու համար:
Սիրելի մանկավարժներ, ծնողներ, շնորհավորում եմ նաև Ձեզ: Այսօր նաև Ձեր տոնն է: Դուք այսօր կյանք եք ճանապարհում մի նոր սերունդ, որը դառնալու է մեր երկրի ապագայի կերտման կարևոր մասնակիցը: Մաղթում եմ, որ իրականություն դառնան Ձեր զավակների ու աշակերտների հետ կապված բոլոր իղձերն ու երազանքները:
Իմ պատանի բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Վերջին զանգի կապակցությամբ, ցանկանում եմ Ձեզ հետագա հաջողություններ, բարեկեցիկ ու ապահով կյանք:
Բարի երթ Ձեզ:
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:58:39