Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իջևանյան բեմում հայտնի մուլտֆիլմերի սիրված հերոսներն էին
26.05.2016
Տավուշի մարզպետարանի անմիջական աջակցությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառումների մի ամբողջ շարք է նախատեսված անցկացնել մարզում: Օրվան նվիրված մշակութային միջոցառումների շրջանակում այսօր տավուշցի երեխաների հյուրն էին Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ովքեր Իջևանի մշակույթի տանը հանդես եկան <<Մի անգամ երազում>> հեքիաթ-ներկայացմամբ: Բեմադրության գեղարվեստական ղեկավարն է Իրինա Գասպարյանը: Բեմում հանրահայտ Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմերի հերոսներին մարմնավորած կերպարներն էին: Երաժշտական ներկայացման մեջ ընդգրկված էին նաև փողային նվագախումբը, վոկալիստներ, պարային խումբը: Դպրոցի տնօրեն Մոնիկա Պետրոսյանի խոսքերով նախագիծը ինքնին աննախադեպ է այնքանով, որ նրանում ընդգրկված բոլոր մասնակիցները կենդանի կատարմամբ են ելույթ ունենում: Իսկ խումբը վերջերս Գյումրիում կայացած <<Վերածնունդ>> 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է մրցանակային 1-ին տեղի: Բեմում իսկական հեքիաթային աշխարհ էր, որտեղ հանդես էին գալիս երեխաների սիրած հերոսները, գեղանի պարուհիները, փողային նվագախումբը: Հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ երեխաների բեմադրած այս բարձրակարգ ներկայացումը դիտելուց: